Ներդաշնակության 5 գաղտնիք
- Բնական քարերը համադրվում են ցանկացած տեսակի նյութերի հետ, բայց առավել հաջողված համադրություն կստանանք, եթե այն համադրենք՝ փայտի, հայելային մակերևույթների և ֆակտուրային կտորների հետ։
- Բնական քարեր կարելի է օգտագործել եթե Ձեր ինտերիերը՝ դասական, սկանդինավյան, լոֆտ, մարոկկո, մոդեռն, առ-դեկո կամ հայ-թեք ուղղվածություն ունի։
- Պետք է հիշել բալանսավորման մասին։ Քարի հյուսվածքը բավական ազդեցիկ տեսք ունի և պահանջում է ավելի լայն տարածություն։ Նեղ տարածություններում անհրաժեշտ է խուսափել քարի օգտագործումից։
- Քարի ֆակտուրան ուշադրություն է գրավում, այդ իսկ պատճառով ինտերիերում այն պետք է օգտագործել ակցենտավորման համար, այլ ոչ թե քարով պատել ամբողջ տեսանելի մակերևույթը։
- Բնական քարեր օգտագործելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գույներին, առավել հաջողված գույները դրանք բնական, չեզոք գույներն են՝ մաշկագույն, մուգ մոխրագույն, զմրուխտ։