Վառ գունային ակցենտավորում։
2023 թվականի թրենդային համադրություններից է վառ գույների և մոխրագույնի միքսը։ Այս համադրությունը ստեղծում է առույգ և պոզիտիվ աշխատանքային միջավայր։
- Ավելի շատ բնական լույս։
- Բնական լույսի օգտագործմամբ գրասենյակային տարածքների պլանավորումը շարունակում է մնալ թրենդային նաև 2023 թվականին։ Եթե ունեք քիչ քանակությամբ պատուհաններ, կարող եք օգտագործել հետևյալ հնարքները՝
- Օգտագործեք դիֆուզիոն լույսեր
- Օգտագործեք 4000–4200 К լամպեր, որոնց լուսավորությունը առավել մոտ է բնականին։
- Կայունություն և «կանաչ» լուծումներ։
- Ժամանակակից շատ գրասենյակներ իրենց ինտերիերում օգտագործում են «կանաչ պատեր», որոնք լեցուն են բնական բույսերով և դեկորատիվ ծառերով։ Այս տիպի ինտերիերի օգտագործումը ունի մի շարք առավելություններ՝
- Արդյունավետության բարձրացում 15%
- Օդի որակի բարելավում և թթվածնով հագեցում
- Օդում պարունակվող թունավոր նյութերի նվազեցում։