2023 թվականի ինտերիեր դիզայնի թրենդները գրասենյակային տարածքների համար։

Վառ գունային ակցենտավորում։

2023 թվականի թրենդային համադրություններից է վառ գույների և մոխրագույնի միքսը։ Այս համադրությունը ստեղծում է առույգ և պոզիտիվ աշխատանքային միջավայր։

  • Ավելի շատ բնական լույս։
  • Բնական լույսի օգտագործմամբ գրասենյակային տարածքների պլանավորումը շարունակում է մնալ թրենդային նաև 2023 թվականին։ Եթե ունեք քիչ քանակությամբ պատուհաններ, կարող եք օգտագործել հետևյալ հնարքները՝
  • Օգտագործեք դիֆուզիոն լույսեր
  • Օգտագործեք 4000–4200 К լամպեր, որոնց լուսավորությունը առավել մոտ է բնականին։
  • Կայունություն և «կանաչ» լուծումներ։
  • Ժամանակակից շատ գրասենյակներ իրենց ինտերիերում օգտագործում են «կանաչ պատեր», որոնք լեցուն են բնական բույսերով և դեկորատիվ ծառերով։ Այս տիպի ինտերիերի օգտագործումը ունի մի շարք առավելություններ՝
  • Արդյունավետության բարձրացում 15%
  • Օդի որակի բարելավում և թթվածնով հագեցում
  • Օդում պարունակվող թունավոր նյութերի նվազեցում։