Բնական լույսի օգտագործում
Գրասեղանները տեղադրեք պատուհանների մոտ՝ հնարավորինս մոտ բնական լույսին ՝ ստեղծելով պայծառ և էներգետիկ աշխատանքային միջավայր: Բնական լուսավորությունը բարձրացնում է տրամադրությունը և աշխատունակությունը։
Կահույքի ճկուն դասավորվածություն
Օպտիմալացրեք ձեր տարածքը մոդուլային կահույքի միջոցով՝ ճկուն աշխատանքային տարածք ստեղծելու համար: Շարժական սեղանների և աթոռների միջոցով աշխատակիցները կարող են իրենց հարմարեցնել աշխատանքային տարածք, որի արդյունքում կբարձրանա նրանց աշխատունակությունը: Դասավորվածությունը նաև նպաստում է ստեղծագործական և թիմային աշխատանքին:
Կանաչ կղզիներ
Աշխատանքային տարածքը դարձրեք ավելի ներդաշնակ՝ օգտագործելով բույսեր, ծառեր և այլն Դրանք ոչ միայն գեղեցկացնում, այլև մաքրում են օդը, նվազեցնում սթրեսը և նպաստում ավելի առողջ և ներդաշնակ աշխատանքային միջավայրի:
Գույների հոգեբանություն
Ընտրեք գրասենյակի գույները խելամտորեն: Կապույտը նպաստում է կենտրոնացմանը, դեղինը ստեղծագործականությանը, իսկ կանաչը հաղորդում է հավասարակշռություն ու ներդաշնակություն: Ճիշտ ընտրված գույները բարձրացնում են տրամադրությունը և աջակցում որոշակի աշխատանքային խնդիրների կատարմանը
Կազմակերպվածություն
Մաքրություն շուրջբոլորը – պարզություն գլխում։ Խրախուսեք աշխատակիցներին պարբերաբար մաքրել իրենց աշխատանքային տարածքները: Ներդրումներ կատարեք պահեստավորման խելացի լուծումների մեջ՝ փաստաթղթերը և նյութերը կազմակերպված պահելու համար՝ բարձրացնելով աշխատունակությունտ և նվազեցնելով սթրեսը: