Բնական քարերի օգտագործումը ինտերիերում

Ներդաշնակության 5 գաղտնիք

  • Բնական քարերը համադրվում են ցանկացած տեսակի նյութերի հետ, բայց առավել հաջողված համադրություն կստանանք, եթե այն համադրենք՝ փայտի, հայելային մակերևույթների և ֆակտուրային կտորների հետ։
  • Բնական քարեր կարելի է օգտագործել եթե Ձեր ինտերիերը՝ դասական, սկանդինավյան, լոֆտ, մարոկկո, մոդեռն, առ-դեկո կամ հայ-թեք ուղղվածություն ունի։
  • Պետք է հիշել բալանսավորման մասին։ Քարի հյուսվածքը բավական ազդեցիկ տեսք ունի և պահանջում է ավելի լայն տարածություն։ Նեղ տարածություններում անհրաժեշտ է խուսափել քարի օգտագործումից։
  • Քարի ֆակտուրան ուշադրություն է գրավում, այդ իսկ պատճառով ինտերիերում այն պետք է օգտագործել ակցենտավորման համար, այլ ոչ թե քարով պատել ամբողջ տեսանելի մակերևույթը։
  • Բնական քարեր օգտագործելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գույներին, առավել հաջողված գույները դրանք բնական, չեզոք գույներն են՝ մաշկագույն, մուգ մոխրագույն, զմրուխտ։